Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 տարեկան աղջիկը նետվել է Կիևյան կամրջից. լրացված

Հասարակություն
9a5cd78e8f638ef9a3927f2652c69375

 Օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, ջրի հոսքը քշում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 20 տարեկան աղջիկը (անձը չպարզված) տեղի ուժերով դուրս է բերվել գետից: Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: ................. Ավելի ուշ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ աղջիկը մահացել է երեկ ժամը 21:00-ի սահմաններում։