Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ԲԿ-ն մոլորեցնում է հիվանդներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dializ

«Աստղիկ» բժշկական կենտրոնում հեմոդիալիզ ստացող Ռուբեն Մնացականյանը երկու օր առաջ իմացել է, որ  պետք է վճարի այդ ծառայության համար: ԲԿ-ի տնօրինությունը պատճառաբանել է, թե պետական պատվերով  տրամադրված  գումարները սպառվել են. «Մեզ ասեցին պետությունը էլ չի վճարելու, իսկ հիվանդանոցը նման միջոցներ չունի, ու սեպտեմբերից ով ուզում է դիալիզ ընդունի, ինքը պետք է վճարի 18.100 դրամ՝ ամեն մի դիալիզի համար»,- ասում է Ռուբեն Մնացականյանը Այս գործընթացում ոչինչ չի փոխվել, վստահեցնում են  առողջապահության նախարարությունում: Իսկ թե որն է եղել «Աստղիկ» ԲԿ-ի  նման հայտարարության պատճառը նախարարությունում չգիտեն: Դեռ ավելին, նախորդ շաբաթ կառավարությունը որոշում է ընդունել ավելացնել հեմոդիալիզի ծառայությանը տրամադրվող գումարները ՝ 216 մլն 820 հազար  դրամով։Պատճառը հիվանդների թվի աճն է: Կանխատեսվում է, որ մինչեւ 2020 թվականը հանրապետությունում  այս ծառայությունից տարեկան կօգտվի 1000 հիվանդ՝  ներկայիս 850-ի փոխարեն: «Ակնկալվում էր, որ մինչեւ տարեվերջ ունենալու էինք դեֆիցիտ, մենք որոշեցինք ոչ թե տարեվերջին լարված պահել  բոլորին, այլ նախապես այս հարցը լուծել, որ իմանան դեֆիցիտ չի լինի»,- ասում է  Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք- Նուբարյանը: «Աստղիկ» ԲԿ-ում վստահեցնում են, որ  նման հայտարարություն են տարածել,  քանի որ պետության տրամադրած գումարը  վերջացել էր: Այս վարկածը նախարարությունում բացառում են. «Ես մեծ հավանականությամբ պնդում եմ, որ այդ պահի դրությամբ, այդ գումարը ավարտված չէր կարող լինել»,- ասում է Դավիթ Մելիք- Նուբարյանը: Հեմոդիալիզ ստացող  հիվանդների մեծ մասը առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մարդիկ են:  Այսօր նախարարության մոտ հավաքված մարդիկ բողոքում էին նաեւ, որ իրենց  ստացած հաշմանդամության թոշակով անգամ  տարրական խնդիրներ չեն կարողանում լուծել: Այս խնդիրների մասին առողջապահության նախարարությունում գիտեն, բայց լուծումները դեռեւս  մշակված չեն: Հավելյալ դեղերի ու ծառայությունների անվճար տրամադրումը դեռեւս չի իրականացվի՝ ֆինանսների բացակայության պատճառով: Հիշեցնենք, «Աստղիկ» ԲԿ-ն պատկանում է ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։