Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 զոհ եւ 4 վիրավոր. բախվել են «ГАЗель» եւ «Opel»

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Օգոստոսի 29-ին, ժամը 19:44-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 15-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի 34 FR 091 (վարորդ՝ 1981 թ. ծնված Վ. Լ. ) և «ГАЗель» մակնիշի L 3554 պետհամարանիշերով (վարորդ՝ 1955 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Տ. Չ.-ը տեղում մահացել են։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Տ. Չ.-ի և Վ. Լ.-ի դիերը ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։ Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 2003 թ. ծնված Սերգեյ Յաստրիբովին (ՌԴ քաղաքացի) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն։