Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զորաց քարեր»-ում բնավ էլ աստղադիտարան չի եղել. մասնագետ (տեսանյութ)

Հասարակություն
zorac-qarer-3

«Զորաց քարեր» հնավայրի ուսումնասիրությունների ժամանակ որեւէ գտածո չի հայտնաբերվել, որը թույլ կտա պնդել, որ ժամանակին այստեղ աստղադիտարան է եղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Նա ներկայացրել է օգոստոսին վերսկսված պեղումների արդյունքները: Դամբարանախցի 2,5 մետր տարածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարբեր ժամանակաշրջաններում այստեղ կատարվել են բազմաշերտ թաղումներ: Դամբարանը պատկանել է բարձրաստիճան մարդկանց: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դամբարանում թաղված են բարձրաստիճան մարդիկ: Նյութերը թույլ են տալիս ասել, որ չորս ժամանակաշրջաններում են եղել թաղումները: Ամենավաղ գտածոները մ.թ. ա 18-րդ, այնուհետեւ , 13-14-րդ դարերից են: Հայտնաբերվել է նաեւ 5-4-րդ դարերի եւ առաջին դարի խեցեղեն: zorac qarer (1) zorac qarer (2) Մասնագետի խոսքով, դամբարանաշերտը բազմիցս թալանվել է եւ տարբեր ժամանակաշրջանի գտածոները խառնվել են իրար: Դամբարանում հայտնաբերվել է նաեւ ողջակիզված կենդանիների ոսկորներ, ինչպես նաեւ մարդկային կմախքներ, որոնք դեռ ուսումնասիրության կարիք ունեն: