Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Արա Զոհրաբյանը

Քաղաքականություն
ara-zohrabyan1

Փաստաբանների պալատում նախագահի ընտրության քվեների հաշվարկն ավարտվել է: 09.09.2017թ. տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց՝ • ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն. • ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության (1.5 կետի) փոփոխության հաստատում: ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության փոփոխությունը վերաբերում է ՀՀ փաստաբանների պալատի հասցեի փոփոխությանը: ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության (1.5 կետի) փոփոխության հաստատում» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները: Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 09.09.2017թ. թիվ Լ-1 որոշման՝ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 1.5 կետի փոփոխությունը հաստատված է համարվել՝ քվեարկությանը մասնակցած ձայներից 1041 «Կողմ» ձայներով (95.7%): Գրանցվել է 69 դեմ և 14 անվավեր քվեաթերթիկ։ Հիշեցնենք` առաջադրված էր միայն գործող նախագահ Արա Զոհրաբյանի թեկնածությունը: