Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտենիի բնակիչ Սամվել Կարապետյանը 8 հեկտար ծիրանի այգուց 4 տոննա ձուկ է հավաքել (տեսանյութ)

Մարզեր
dzkner2

Արտենիի բնակիչ Սամվել Կարապետյանը 8 հեկտար ծիրանի այգի ունի: Ծիրանի բերքից զատ, նախօրեին, այգուց մոտ 4 տոննա ձուկ է հավաքել: Հարևան, ծանոթ, բարեկամ, ում պատահի, տեղյակ է պահել. այգու տարածքը կարաս ձկնատեսակով պատված էր: Սամվելի այգին միակը չէր: Արտենիի այգիներում այդ օրը, ով ոռոգում էր իրականացրել, ձկան պակաս չէր զգում: Արտենիի տան տանիրուհիներն այսօր բացառապես զբաղված էին ձուկ մաքրելով: Արտենիի գյուղապետարանում դեպքի մասին մեկնաբանել ոչ ոք չցանկացավ, միայն գիտեին, որը ձուկն Ախուրյան ջրամբարից է եկել: Մեր նկարահանող խումբը եղավ նաև Ախուրյանի ջրամբարում: Ջրամբարում ջուր չկար: Աղին գյուղի բնակիչները ջրամբարը ցամաքած առաջին անգամ էին տեսնում: Մյասնիկյանի բնակիչները նույնպես մասնակցել են Արտենիի ձկնահավաքին: Լուրը նաև Արագած համայնք է հասել: Ձկան առկայության վերաբերյալ կարելի է միայն ենթադրություն անել,- ասում է Արագածավանի բնակիչ Վարդգես Հովհաննիսյանը: Ըստ նրա, ջրամբարում մնացած ջուրը գերհագեցած է եղել ձկով, երբ ոռոգման նպատակով ջուրը բաց է թողնվել, ձկները ջրի հետ ներքև են իջել և լցվել ոռոգելի տարածքներ: dzkner1 Արմավիրի ԱԼՏ հեռուստաընկերություն