Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՊՀ պատմության բաժնի ուսանողները բոյկոտում են դասապրոցեսը (տեսանյութ)

Մարզեր
1506430375_hexine-shph

Դասադուլ Շիրակի պետական համալսարանում: Բոյկոտողները համալսարանի պատմության բաժնի ուսանողներն են: Խնդիրը կապված է սույն թվականի սեպտեմբերի մեկից ուժի մեջ մտած մի շարք փոփոխությունների հետ, որի հեղինակն ըստ բողոքողների, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն է: Դրանք հիմնականում կապված են վարձավճարների զեղչման, ուսումնական պլանի թերի կիրառման ու հաստիքացուցակների հետ: Ռեկտորն արձագանքել է դժգոհություններին ու պարզաբանել փոփոխությունների էությունն ու նպատակը: Ցայգ ՀԸ ..................... Ըստ ԳԱԼԱ ՀԸ-ի ուսանողների պահանջը վերաբերում է երեկվա գիտխորհրդի կայացրած որոշմանը, որով պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը պաշտոնանկ արվեց: Սա, ըստ Խորիկյանի եւ նրան սատարող ուսանողների, հետեւանք էր կամ պատասխան այն բանի, որ դասախոսներից երկուսը՝ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը, հանդգնեցին ռեկտորի որոշումների դեմ բողոքել բարձրաձայն եւ անվանական՝ բաց նամակ հղելով Ս. Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին: Դասախոսների խոսքերով՝ բաց նամակի անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել, երբ պարզ դարձավ, որ ինստիտուտի տարիների տնտեսած 500.000.000 դրամն անհարկի ծախսվել է, եւ ռեկտորն աշխատանքի է տեղավորել իր մտերիմ շրջապատի մարդկանց եւ բարձր աշխատավարձ է սահմանել իր ու վարչական մյուս աշխատողների համար: