Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատասխանատվություն կկրենք տիեզերական օբյեկտներին պատճառվող վնասի համար

Քաղաքականություն
21766863_10210394727647487_1047405710883166265_n

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Այն ներկայացնում էր Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանը։ Նրա խոսքով` նախագիծը միտված է տիեզերական տարածքի հետազոտման եւ խաղաղ օգտագործմանը. «Այսպիսով, բացարձակ պատասխանատվություն ենք կրում թե տիեզերական օբյեկտների կամ այնտեղ գտնվող անձանց պատճառված վնասի, թե փոխհատուցման առումներով։ Կոնվենցիային միանալը կնպաստի նաեւ մեր կողմից արբանյակային կապի ներդրմանն ու զարգացմանը»։ Նա նաեւ նշեց, որ կոնվենցիան վավերացրել է 100 պետություն, այդ թվում` Ադրբեջանը։