Ֆրանսիական «Սատար Ղարաբաղին» միության անդամներն այցելել են Արցախ
Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսիական միության ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Մարալ Ասադուրյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է միության գործունեության կարևորությունը՝ ուղղված Ֆրանսիայում Արցախի շահերի պաշտպանությանը, այդ թվում` Արցախի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը։
Կողմերը քննարկել են նաև Արցախի և Ֆրանսիայի միջև կապերի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։
...................
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների՝ կազմակերպության նախագահ Մարալ Ասադուրյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են միության հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Սատար Ղարաբաղին» կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում, ինչը կարեւոր է նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ