ԿԳ նախարար. «Ռուսերենին էլ հնարավորություն տանք զարգանալու, որ դառնա մեր երկրի համար կարեւոր լեզու». Առավոտ
ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ քննարկման ժամանակ այսօր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն անդրադարձավ նախարարության մշակած՝ ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգին, որը հասարակության եւ փորձագետների շրջանում քննադատությունների է արժանացել: Լեւոն Մկրտչյանը պարզաբանեց՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնական գիտությունների զարգացման համար անհրաժեշտ է օտար լեզուների ուսուցմանն ուշադրություն դարձնել ու նոր մեթոդաբանություն կիրառել հանրակրթական համակարգում, քանի որ ներկայիս մեթոդաբանությունը բավարար չէ: Լեւոն Մկրտչյանը նշեց, որ եվրոպական երկրներում, օրինակ, օտար լեզուներ ուսումնասիրում են առաջին դասարանից, իսկ ՀՀ-ում առաջին դասարանում ուսուցանվում է միայն մայրենին: Երկրորդ դասարանից էլ սկսվում է ռուսերենի ուսումնասիրությունը. «Մասնագետները գտան, որ երկրորդ դասարանից եւս կարող է օտար լեզու ուսումնասիրվել, բայց ոչ թե տառերի ուսումնասիրման տեսքով, այլ ասենք՝ խաղերի: Այսպես առաջացավ օտար լեզուների զարգացման հայեցակարգի անհրաժեշտությունը»: Լեւոն Մկրտչյանը նկատեց՝ նշյալ խնդրով մշակվեցին անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հայեցակարգերը, բայց հենց հերթը հասավ ռուսերենին, մամուլը քաղաքականացրեց հարցը. «Քաղաքականացնելու խնդիր իսկապես չկա: Արհեստական ձեւով քաղաքականացվեց նորմալ գործընթացը: Օրենքով ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է, իսկ այլ լեզուների համար որեւէ այլ հասկացություն կամ կարգավիճակ լինել չի կարող»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով