Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրենքն ամբողջությամբ չի կարգավորում կենդանիների պահման ոլորտը» (տեսանյութ)

Հարցազրույց
Untitled8-1

Միջազգային հեղինակավոր «The Daily mail»-ն անդրադարձել է Հայաստանում ժամանցի վայրերում անմխիթար պայմաններում պահվող արջերի խնդրին, հրապարակելով Հրազդանի կիրճում գտնվող ժամանցի վարերից մեկում պահվող արջի լուսանկարները՝ գրելով, որ լուսանկարում պատկերված սոված արջը հույսով սպասում է, որ իրեն էլ սեղանից ինչ-որ բան կհասնի: Մեկ այլ՝  International Animal Rescue կազմակերպությունը գրում է. «Մենք ահազանգ ենք ստացել Հայաստանում տիրող շոկային իրավիճակի մասին: Մենք փորձում ենք որքան հնարավոր է արագ բացահայտել և վերջ տալ այս բարբարոսությանը: Այս արջերը շտապ փրկության կարիք ունեն և մենք քայլ ենք կատարում նրանց փրկելու ուղղությամբ: Նեղ, կեղտոտ վանդակներում, մոռացված և սոված վիճակում պահվող արջերն ունեն փրկության կարիք քանի դեռ ուշ չէ: Նրանցից շատերը փորձում են թեթևացնել իրենց տանջանքներն ու ձանձրույթը՝ գլուխները հարվածելով պատերին կամ բարձրանալով վանդակների վրա՝ հուսահատորեն ելքի ուղի փնտրելով»:  Այս թեմայով զրուցելու համար «Ա1+»-ը հյուրընկալել է ekonews.am կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանին:  Ինչո՞ւ  են  Հայաստանում գործող կենդանիների պաշտպանության կազմակերպություններն այդքան պասիվ:  Մանրամասն՝ տեսանյութում