Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՍՏԻԿԱՆԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Մարզեր

Գյումրիում գիշերը հրազենի գործադրմամբ ինքնասպան է եղել «Արդշին ինվեստբանկի» պահակային ծառայությունն իրականացնող ոստիկան, 1981 թվականին ծնված Արկադի Մուրադյանը:

Ըստ նախնական տվյալների, երբ Գյումրիի պահակային ծառայության շրջիկ ավտոմեքենան ժամը մեկի սահմաններում փորձել է ստուգել գիշերային ծառայության ընթացքը, պահակային ծառայություն իրականացնող Արկադի Մուրադյանը կանչին չի արձագանքել: Սա դիտվել է որպես անհանգստացնող հանգամանք: Ոստիկանի չարձագանքելու մասին անմիջապես զեկուցվել է բանկի ղեկավարությանը:

Կեսգիշերին բանկ են ժամանել ղեկավարներն ու նրանց ներկայությամբ բացվել է պատուհանային ամրաճաղերից մեկը: Ներսում հայտնաբերվել է Արկադի Մուրադյանի անշնչացած մարմինը:

Ըստ ՇՄ դատախազի օգնական Կարեն Հովսեփյանի, բանկում հերթապահություն կատարող պահպանության բաժնի վաշտի դասակի ոստիկան Մուրադյանը ինքնասպան է եղել իրեն ամրացված ծառայողական Մակարով տիպի ատրճանակով: Մուրադյանը կրակոցն արձակելէ սրտին: 26 ամյա երիտասարդը թողել է գրություն, որում ասված է. «Իմ մահվան մեղավորը չէ ոչ ոք : Թող ինձ ներեն բոլորը, ուղղակի հոգնել եմ այս անիմաստ կյանքից» :

Նախնական վարկածներով ինքնասպանության պատճառը խիստ անձնական է: Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նշենք, որ Արկադի Մուրադյանն արդեն 3 անգամ ինքնասպանության փորձ կատարել էր:

Ցայգ հը