Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ տեսք կունենա «Նոյ» ազգագրական թաղամասը. Գորիսի, Լոռվա կոլորիտը՝ Երևանում

Հասարակություն
Noah_planning2

Հայաստանի զարգացման հիմնադրամը աշխարհի 4 առաջատար ընկերություններից ստացել է «Նոյ» ազգագրական թաղամասի ճարտարապետական և բիզնես պլանավորման նախագծերը և ներկայացնում է մասնագետների քննարկմանը։ 4 նախագծերի էլեկտրոնային տարբերակները և հարցաթերթիկը հասանելի են հետևյալ հղումով՝ http://bit.ly/2AacYFw ։ Ազգագրագետների, ճարտարապետների, տուրիզմի մասնագետների ու հանրության այլ անդամների ուղարկած կարծիքները խմբավորելուց, մշակելուց հետո կներկայացվեն ներդրողներին և կընտրվի հաղթող ընկերությունը։  ՀԶՀ հայտարարած մրցույթին մասնակցել և աշխատանք են ներկայացրել ամերիկյան «AECOM» , բրիտանական «ARUP» , լիբանանյան «ERGA»  և ամերիկյան «SWA»  ընկերությունները, որոնք զբոսաշրջային ուղղությունների ծրագրման 30-60 տարվա հաջող փորձ ունեն աշխարհով մեկ։ Noah_planning1 Հայաստանի զարգացման հիմնադրամը մրցույթի մասնակիցների առջև խնդիր էր դրել ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների ճարտարապետական, խոհանոցային, արվեստի, արհեստների լավագույն մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները ներկայացնող թաղամասի հայեցակարգ։ «Մասշտաբային ներդրումային ծրագրով Երևանում կառուցվելիք թաղամասը կմեծացնի Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունն ու գրավչությունը։ Ծրագրի բիզնես տրամաբանությամբ, Երևան այցելող զբոսաշրջիկը թաղամասում, որպես այցեքարտ, ծանոթանալով, ասենք, Գորիսի կամ Լոռվա կոլորիտին, կշահագրգռվի այցելել նաև մարզեր ու ավելին տեսնել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Noah_planning3 Նախնական գնահատմամբ շուրջ 150 միլիոն դոլարի ներդրումով թաղամասի կառուցման ծրագրի մասին հայտարարել է վարչապետ, ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը։ Լավագույն նախագծի ընտրությունից հետո հաղթող ընկերությունը փետրվարին կներկայացնի թաղամասի մաստեր պլանը, շինարարությունը նախատեսվում է սկսել գարնանը։ Noah_planning Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն