Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում մարիխուանայի օգտագործումը ապաքրեականացվել է

Հասարակություն
5609337d02fdda0a674ce5555c1e35f8

Սահմանադրական դատարանը բավարարեց «Գիրչի»-ի հայցը, որում քաղաքացի Գիվի Շանիձեն պահանջել է մարիխուանայի կրկնակի օգտագործման դեպքում ազատել քրեական պատասխանատվությունից։ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, Վրաստանում մարիխուանայի սպառումը ապաքրեականացվում է։ Հայցը դատարանում ներկայացվել է 2016 թվականի մարտի 4-ին։ Հիշեցնենք, որ մարիխուանայի օգտագործման հետ կապված սահմանադրական դատարանում մի շարք դատական հայցեր է ներկայացվել, որոնց մեծ մասը բավարարվել է դատարանի կողմից։