Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիի դոմիկում ապրող 33-րդ ընտանիքը տուն ստացավ (տեսանյութ)

Հասարակություն
Balayan-8844

Դոմիկում ապրող Սնխչյանների ընտանիքը նոր բնակարան ստացավ: Տունը, որում անհոգ ու երջանիկ ապրում էին մինչև երկրաշարժը, Մանուշյան փողոցի վրա էր: Տունը, որում մոռացել էին` ինչպիսինն են տարրական կենցաղային պայմանները, նույն Մանուշյան փողոցի վրա էր: 12 տարի Սնխչյաների ընտանիքը ապրել է տնակում` առանց կոմունալ հարմարությունների, բայց հույսով: Ընտանիքում 6 հոգի են. տատիկն ու պապիկը` Շահանդուխտ և Արմենակ Սնխչյանները, կինն ու ամուսինը` Պարույրն ու Ռուզաննան, և նրանց երեխաները` Ջուլիետան ու Արմենակը:  Ամուսինն աշխատում է շինարարության խանութում, ընդամենը 50,000 հազար դրամ աշխատավարձով: Կինը չունի մշտական աշխատանք: Հավելյալ եկամտի միակ աղբյուրը երեխաների նպաստ է` 25.900դրամ:  Նոր կյանքի բանալին  Սնխչյանները ստանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: «Հայաստան» համահայկական  Հիմնադրամը, Ամերիկայում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության բարեր Ժան Մարի Ատամիանի աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝սեփական բնակարան Մուշ թաղամասում։ Սնխչյանների ընտանիքը 33-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։ Balayan-8800 Balayan-9091 «Հայաստան» համահայկական հիմնադրամ