A
A
Այսօր հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է
Այսօր, դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է նշվում: Դեռ 1992 թվականին այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան էր հռչակել՝ ցանկանալով հանրության ուշադրությունը դեպի հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները գրավել: Աշխարհում այսօր ավելի քան մեկ միլիարդ հաշմանդամ է ապրում, եւ գրեթե բոլորը հանրության մեջ ամբողջապես ինտեգրվելու հետ կապված մի շարք խնդիրների են բախվում: Ըստ ՄԱԿ-ի՝ հաշմանդամություն ունեցող մարդկանցից շատերն այսօր հնարավորություն չունեն կրթություն ստանալ, աշխատել եւ առողջապահական համակարգի ծառայություններից լիովին օգտվել: