Ֆրանսիան հրաժեշտ է տալիս Ջոնի Հոլիդեյին. տեսանյութ (տեսանյութ)
Հարյուր հազարավոր երկրպագուներ Փարիզում այսօր փողոց են դուրս եկել, հրաժեշտ տալու աշխարահռչակ ռոք աստղ Ջոնի Հոլիդեին, որին երաժշտասեր հասարակությունը կնքել է որպես ֆրանսիացի Էլվիս Փրեսլի: Երգիչը մահացել է դեկտեմբերի 6-ին՝ 74 տարեկան հասակում: Դեռ ամիսներ առաջ երգչի մոտ թոքի քաղցկեղ էր հայտնաբերվել: Հոլիդեյը մահացել է իր տանը: «Ես գրում եմ այս բառերը՝ չհավատալով դրանց, բայց և այնպես դա ճիշտ է: Իմ տղամարդն այլևս չկա, նա այս գիշեր մեզ լքեց այնպես, ինչպես որ ապրեց իր կյանքը՝ արիությամբ ու արժանապատվությամբ»,- ասել է նրա կինը՝ Լետիսիա Հոլիդեյը: Ինչպես գրում է «Ֆիգարո» թերթը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի քնել, երբ նրան հայտնել են լեգենդի մահվան մասին, գրում է ԲԲՍ-ին: «Մենք բոլորս ունենք ինչ-որ բան Ջոնի Հոլիդեյից, մենք չենք մոռանա ոչ նրա անունը, ոչ նրա ձայնը»,- իր Twitter- ում գրել է Մակրոնը՝ հավելելով, որ այսօր երաժիշտի բոլոր երկրպագուների աչքերը լցված են արցունքներով: