Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ կանաչին չի վաճառվում, ՏԻՄ աշխատանքները գյուղացու համար երկրորդական են (տեսանյութ)

Մարզեր
gyux

Ոչինչ չի մնում անելու, քան գյուղի կենտրոնում հավաքվել, խաղալ ու միմյանց հետ հոգսերը կիսել: Այս պահին օրակարգի հարցը կանաչու սպառումն է՝ համեմը հասունացել է, գնորդները պակասել են: Եղանակը տաք էր` բարենպաստ կանաչի մշակելու համար, լճացում տեղի ունեցավ, կանաչին միանգամից հասունացավ ու սպառման խնդիր առաջացավ: Նախորդ տարի, նույն ժամանակահատվածում կանաչին Գայի բնակիչները վաճառել են 100-150 դրամով, այս տարի 40 դրամով չի վաճառվում: Եթե կանաչին նորմալ գնով վաճառվեր, գուցե գյուղացուն ՏԻՄ աշխատանքներն էլ հետաքրքրեին, բայց հացի խնդիրն է կարևոր: Այս հարցում էլ տեղական իշխանություններն անելիք չունեն, որ դիմեն ու համագործակցեն,- ասում են բնակիչները: Մինչ գյուղացիները գնորդ կգտնեն ու արտադրանքը կիրացնեն, Գայի գյուղապետը միջոցներ է փնտրում, համայնքի բյուջեով խնայողություններ է անում և գյուղի մշակույթի տունն է վերանորոգում. 5-ամյա ծրագրով է նախատեսել։ 2 տարի առաջ տանիքն է փոխել, հիմա շենքն է ամրացնում, տարածքը բարեկարգում, հաջորդաբար կփորձի ներքին հարդարման աշխատանքներ կատարել ու մշակույթի տունը կահավորել: Սկզբնական շրջանում շենքում մեծահասակների համար սենյակ պետք է պատրաստի, որպեսզի ձմռանը հավաքատեղին տաք լինի, ու դժգոհելու առիթ քիչ լինի: 3700 բնակիչ ունեցող Գայ համայնքը ավագանու 9 անդամ ունի, հերթական նիստերը երկու ամիսը մեկ անգամ, արտահերթը՝ ըստ անհրաժեշտության է կազմակերպվում: Ավագանու նիստերի որոշումներն են, տեղադրվել են համայնքի պաշտոնական կայքէջում: Բացի դա, փակցվում է նաև համայնքապետարանի շենքին ամրացված ցուցատախտակի վրա: Հիմա չկա, բայց գյուղապետը վստահ է՝ կլինի: Հիմա տարեվերջյան նիստին են պատրաստվում, օրակարգի հարցերն են մշակում: Բացի ավագանու նիստից, նաև համայնքի ղեկավարը պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնի,- ասում է աշխատակազմի քարտուղար Աննա Թադևոսյանը: Ըստ Թադևոսյանի՝ բարեփոխված օրենքին ծանոթ են, կիրառում են, աշխատում են օրենքի պահանջով աշխատել, որքանով է ստացվում՝ աշխատանքների արդյունավետությունը կվկայի, բյուջեի հաստատումից հետո ավելի պարզ կլինի,- ասում է նա: Աշխատակազմի քարտուղարը նկատում է՝ Գայի բնակիչներն ակտիվ են, գյուղապետարան հաճախ են գալիս, իրենց խնդիրներով համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հետ պարբերաբար քննարկում են։ Թարմ օրինակ չկա, բայց վստահեցնում է՝ նման բան կա: ԱԼՏ ՀԸ տեսանյութը