Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնողները կիրազեկվեն, թե երբ կարող են որդեգրել երեխա

Քաղաքականություն
3PN_QL7G5I0

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Ընտանեկան օրենսգրքում» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոնյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց որդեգրման համար գրանցված 80 օտարերկրացու մասին. «Երբ օրենսդրորեն ամրագրում եք երեխայի լավագույն շահի գերակայության սկզբունքը, արդյոք խտրականության վտանգ չե՞ք տեսնում մեր տեղացի եւ օտարերկրացի ծնողների միջեւ՝ զուտ նյութական առումով առաջնությունը տրվի օտարերկրացուն: Այստեղ միգուցե մենք իսկապես վնասենք երեխային»: Սուրեն Քրմոյանը նշեց, որ այդ մտավախությունը կարող է լինել, եթե օրենսդրության մեջ չլիներ համապատասխան կարգավորում, մինչդեռ այն կա ու առաջնահերթությունը տալիս ենք ՀՀ քաղաքացի ծնողներին. «Այն պահից սկսած, երբ երեխան որդեգրման ենթակա է, 3 ամսվա ընթացքում որդեգրման իրավունքը հնարավոր չէ: Միայն այն դեպքում, երբ երեք ամսվա ընթացքում համապատասխան մեխանիզմներով իրազեկվելով ՀՀ քաղաքացիները չեն որդեգրում երեխաներին, միայն այդ դեպքում օտարերկրյա որդեգրողների համար երեխաների տվյալները բաց են լինում»:  Սերգեյ Բագրատյանը նաեւ ավելացրեց. «Այսօր շատ երիտասարդ ընտանիքներ երեխայի խնդիր ունեն՝ մեր օրերի հիվանդության՝ չբերության հետ կապված: Հաճախ այս երիտասարդ ընտանիքներ բազմաթիվ դռներ են թակում, որ կարողանան այդ խնդիրը լուծել»: Սուրեն Քրմոյանը նշեց, որ էլեկտրոնային իրազեկում է լինելու. «10 օրվա ընթացքում համապատասխան հանձնաժողովը այն ծնողներին, որոնք հերթագրվել են երեք ամսում, կիրազեկեն, թե երբ կարող են որդեգրեն երեխա»: