ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐԸ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՉԵՆ ՏՐՎՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Հոգեկան առողջության կենտրոնում մի քանի ամիս է ուշանում են պետպատվերի շրջանակներում ստացվող հոգեմետ դեղամիջոցները: Պետպատվերի շրջանակներում կառավարության կողմից կենտրոնին ընդհանրապես տրամադրվում է մոտ 10 անուն հոգեմետ դեղամիջոց:
Ըստ առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանի, տարվա առաջին եռամսյակում դեղերի անկանոն մատակարարումը հազվադեպ չէ :
Մատակարարման ընդհատման դեպքում անհրաժեշտ դեղերը հիվանդը գնում է պոլիկլինիկաներից: Հակառակ պարագայում, անհրաժեշտ դեղամիջոցի բացակայության դեպքում կիրառվում են փոխարինողները:
Ընդհանուր առմամբ, Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում հիվանդների թվի նվազում չի գրանցվում: Կա հոգեկան հիվանդությամբ տառապողների թվի կայուն ավելացում: Հիվանդների թվի ավելացումն, ըստ պատասխանատուի, կապված է ոչ թե սոցիալական վատ պայմանների, այլ համակարգում կատարվող բարեփոխումների հետ:
«Ցայգ» ՀԸ
Գյումրի