Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք նախորդ իշխանության ձևավորած պետության գաղափարից հեռու չենք գնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-sargsyan-1

ԱԺ-ում այսօր «Հաշվեքննիչ պալատի մասին», եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը 2րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քվերակությունից առաջ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով հայտարարեց, որ հաշվեքննության օբյեկտների ներքին աուդիտի համակարգերի հետ կապված խնդիր են տեսնում եւ վստահություն չկա ներքին աուդիտի հետ կապված, այդ պատճառով մտահոգություն ունեն ու դեմ են քվեարկելու: Նախագիծն անցավ 85 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց. «Կարծում եմ՝ մենք նախորդ իշխանության կողմից ձեւավորած, կազմակերպված պետության գաղափարից չենք կարողանում հեռու գնալ, գտնում ենք, որ որակ ու գների զսպում կարող է ապահովել միայն մրցակցությունը, շուկայական հարաբերությունները: Մենք այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում եւ դեմ ենք քվեարկելու»: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ավելացրեց, որ այս նախագիծն իրապես ռիսկային է. «Հատկապես, երբ հաշվի առնենք, որ մեկ օպերատորի հանձնելու դեպքում հնարավոր է տրանսպորտային գնի թանկացում: Այս փուլում մենք կքվեարկենք ձեռնպահ՝ ներկայացնելով մեր առաջարկությունները, եթե ոչ, ապա մենք այս գաղափարին ընդհանրապես դեմ կլինենք»: Նախագիծն անցավ 59 կողմ, 7 դեմ, 27 ձեռնպահ ձայներով: