Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան արգելվել է
2018 թվականի հունվարի 21-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, նախատեսել էին այցելություն Վրաստանի Հանրապետության հայաբնակ Ախալքալակի շրջան՝ համահայկական ընդվզման քարոզչության շրջանակներում՝ նպատակ ունենալով կյանքի կոչել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները: Զարուհի Փոստանջյանն «Երկիր Ծիրանի» կուսակցության այլ անդամների հետ հատել է Հայաստանի Հանրապետության «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն արգելել են Փոստանջյանի մուտքը՝ նշելով, որ վերջինիս մուտքն արգելված է Վրաստանի Հանրապետություն: Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ արգելվել է միայն Զարուհի Փոստանջյանի մուտքը, մինչդեռ «Երկիր Ծիրանի» կուսակցության մյուս անդամներին թույլարվել է մուտք գործել վրացական սահման: Զարուհի Փոստանջյանը փորձել է ճշտել արգելքի պատճառները՝ օրինակ արդյոք կասկածվում է որևէ հանցագործության կատարման մեջ, վարակակի՞ր է կամ սպառնալի՞ք է ներկայացնում Վրաստանի անվտանգության համար և այլն, Վրաստանի սահմանապահները սակայն որևէ հիմնավորում չեն ներկայացրել՝ փոխանցելով մի գրություն, որում անգլերենից թարգմանաբար որպես արգելքի պատճառ է նշված «օրենքով նախատեսված այլ դեպքեր»: Զարուհի Փոստանջյանը վերոնշյալ ապօրինի գործողության վերաբերյալ պարզաբանում պահանջելու ակնկալիքով դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Արտգործնախարարությանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատանը և Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարար պարոն Շավարշ Քոչարյանին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գիորգի Սագանելիձեին Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ռուբեն Սադոյանին Ելից 150/01 22.01.2018թ. Դիմում 2018 թվականի հունվարի 21-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, նախատեսել էին այցելություն Վրաստանի Հանրապետության հայաբնակ Ախալքալակի շրջան՝ համահայկական ընդվզման քարոզչության շրջանակներում՝ նպատակ ունենալով կյանքի կոչել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները: Զարուհի Փոստանջյանն «Երկիր Ծիրանի» կուսակցության այլ անդամների հետ հատել է Հայաստանի Հանրապետության «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն արգելել են Փոստանջյանի մուտքը՝ նշելով, որ վերջինիս մուտքն արգելված է Վրաստանի Հանրապետություն: Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ արգելվել է միայն Զարուհի Փոստանջյանի մուտքը, մինչդեռ «Երկիր Ծիրանի» կուսակցության մյուս անդամներին թույլարվել է մուտք գործել վրացական սահման: Զարուհի Փոստանջյանը փորձել է ճշտել արգելքի պատճառները՝ օրինակ արդյոք կասկածվում է որևէ հանցագործության կատարման մեջ, վարակակի՞ր է կամ սպառնալի՞ք է ներկայացնում Վրաստանի անվտանգության համար և այլն, Վրաստանի սահմանապահները սակայն որևէ հիմնավորում չեն ներկայացրել՝ փոխանցելով մի գրություն, որում անգլերենից թարգմանաբար որպես արգելքի պատճառ է նշված «օրենքով նախատեսված այլ դեպքեր»: «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության՝ իրենց տարածքներով առանց վիզաներ տեղաշարժման մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1993 թվականի ապրիլի 18-ին, ամրագրում է, որ կողմերի քաղաքացիներն իրավունք ունեն մեկնել, մուտք գործել և տեղաշարժվել սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքով առանց վիզաների՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում (Հոդված 1): Այդուհանդերձ նախատեսվում է նաև, որ կողմերի ազգային օրենսդրությամբ կարող է սահմանվել իրենց տարածքով կողմերի քաղաքացիների, այլ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տեղաշարժման մասին սահմանափակումներ մտցնելը (Հոդված 1, երրորդ պարբերություն): Ուսումնասիրելով վրացական ներքին օրենսդրությունը՝ ակներև է դառնում, որ Վրաստանի Հանրապետության «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ» օրենքի 11-րդ հոդվածի ուժով՝ օտարերկրացին կարող է մերժվել ստանալ վրացական վիզա կամ Վրաստան մուտք գործելու իրավունք մի քանի հիմքերի առկայության պարագայում: Մասնավորապես այդ հիմքերի թվին են պատկանում հետևյալ պատճառները.
- եթե նա Վրաստան մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չունի, ինչպես որ սահմանված է Վրաստանի օրենսդրությամբ.
- եթե նրա մուտքը Վրաստան արգելվել է կամ եթե նա չի վճարել Վրաստանում անօրինական մնալու համար նշանակված տուգանքը,
- եթե նա վիզայի ստացման կամ արտոնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար ներկայացնում է թերի կամ կեղծ տվյալներ կամ փաստաթղթեր,
- եթե նա չունի առողջապահական և դժբախտ դեպքի հետ կապված ապահովագրություն, կամ Վրաստանում կացության և ծագման կետ վերադառնալու համապատասխան միջոցներ,
- եթե նրա գտնվելու վայրը Վրաստանում վտանգ է ներկայացնում Վրաստանի պետական անվտանգության և / կամ հասարակական կարգին կամ Վրաստանի քաղաքացիների և Վրաստանում բնակվող այլ անձանց շահերի առողջության, իրավունքների և օրինականության պաշտպանության համար,
- եթե նրա գտնվելու վայրը Վրաստանում անընդունելի է՝ արտաքին քաղաքականության նկատառումներից ելնելով,
- եթե առկա է ողջամիտ կասկած, որ վիզայի վավերության ժամկետը լրանալուց հետո նա ապօրինի մնալու է Վրաստանում,
- եթե նա չի ապահովում կամ չի ներկայացնում իր ինքնությունը և ճանապարհորդության նպատակը,
- Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
- Վրաստանի Հանրապետության իշխանություններից պատշաճ և հանգամանալից պատասխան տրամադրել դիմումիս հնարավորինս սեղմ ժամկետում, հակառակ պարագայում Վրաստանի Հանրապետության իշխանությունները կկրեն միջազգային իրավական պատասխանատվություն՝ միջազգային և եվրոպական իրավունքի նորմերի ուժով:
- Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունից պարզաբանել՝ ինչ հիմքերով է Վրաստանի Հանրապետության իշխանությունները մերժել Հայաստանի Հանրապետության քաղաքացու մուտքը Վրաստանի Հանրապետություն և ինչ պարզաբանում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությանը:
- Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանից պարզաբանել, թե ի՞նչպես է վերջինս իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանությունը և ի՞նչպիսի միջոցներ է ձեռնարկում միջազգային, եվրոպական և ներպետական օրենսդրությամբ նախատեսված հիմնարար իրավունքների ոտնահարման վերացման ուղղությամբ: