«Ավելի լավ է չքայլեմ, քան ուրիշ պրոթեզարան գնամ» ապրիլյան պատերազմի մասնակից (տեսանյութ)
Ապրիլյան պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանի երկու ոտքերը պրոթեզավորված են. «Ես ավելի լավ է չքայլեմ, քան ուրիշ պրոթեզարան գնամ, որ ինձ բուժեն: Գերմանականի պես ինձ չեն կարող բուժել»,- ասում է նա :
Դավիթ Գրիգորյանը այսօր պրոթեզավորման խնդիրներ ունեցող մյուս անձանց հետ եկել էր Կառավարության շենքի դիմաց: Նրանք գործադիր մարմնից պատասխան էին ուզում, ինչու է փակվում գերմանական «Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոնը: Նրանց այսուհետ պետք է սպասարկի «Պրոթեզոօրթոպեդիկ» ՓԲԸ-ն, որը մրցույթում ավելի ցածր գին է առաջարկել եւ շահել: Դավիթ Գրիգորյանի պապիկն այդ կենտրոնում է բուժվել եւ արդյունքներն հուսադրող չեն. «Պրոթեզը չէր դիմանում, քայելուց կոտրվում էր»:
Պրոթեզավորման խնդիրներ ունեցողները նամակ են գրել վարչապետին եւ պահանջում են հանդիպում. «Անհայտ ծագման նյութերով այդ պրոթեզը պետք է հավաքվի: Յուրաքանչյուր մասնագետ գիտի իր հիվանդի խնդիրները, ոնց անի, ոնց պատրաստի»,- ասում է Կարեն Նազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում