Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞ւմ է պատկանելու Հայաստանում ներման իրավունքը» (տեսանյութ)

Քաղաքականություն
53866

 ԱԺ Պետա-իրավական հանձնաժողովում քննարկվում էր  «Ներման մասին» նախագիծը։ Ըստ օրինագծի՝  վարչապետն է լինելու նախագահին  միջնորդողը, որպեսզի ներում շնորհի դատապարտյալին։  Վերջինս անձամբ է խնդրագիր ներկայացնելու, սակայն  հստակ չափանիշներ չկան, որ դեպքում անձը կարող է ներվել, որ դեպքում՝ոչ:   «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասում է, որ հակասահմանադրական նախագիծ է. «Սա  նախագահի ձեռքից ներման իրավունքը վերցնելու նախագիծ է: Նախագահը պետք է քննարկի դիմումը եւ ներում շնորհի:  Ոչ թե վարչապետը առաջարկի, քննարկի եւ ներկայացնի նախագիծը: Սահմանադրությանը հակասող  նախագիծ է»:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Գեւորգ Պետրոսյանն էլ նշեց, որ  սուբեյկտիվություն դրսեւորելու մեծ հնարավորություն կա, ուստի  հստակ քաղաքականություն պետք է լինի այս ոլորտում. «Ընտրության ժամանակ մեկը չակերտավոր ծառայություն է մատուցել այս կամ այն թեկնածուի ընտրվելուն, նրա դիմումը կարող է ներվել, իսկ այն մեկը ով ընդդիմադիր հայացքներ է ունեցել, նրան ուղարկում են,  քանի որ գործող օրենսդրությունը հստակ չափանիշներ չի ամրագրում , այսպես ենք հարմար գտել»,- ասաց պատգամավորը: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը  մեջբերեց միջազգային փորձը եւ   ընդգծեց, որ Իսպանիայի թագավորությունում ընդհանրապես չկան չափանիշներ, Բելգիայի թագավորություն էլ հիմք է ընդունվում միայն դատապարտյալի անձնական գործում առկա տվյալները.    «Տարբեր տեղեր մենք նայել ենք, հստակ չափանիշներ չկան, թողնված է համապատասխան լիազորություններ ունեցող անձին: Այնուհանդերձ մենք փորձել ենք նշել, թե ինչ է քննարկվելու, որպեսզի պատժի կրման ընթացքում իր պատշաճ վարքագիծը կարողանա ամրագրի»:  Սակայն ներման խնդրագրի բովանդակությունն է  հստակ կարգավորվել.    « Հստակ սահմանվել է ինչ պետք է պարունակի ներման խնդրագիրը, դատապարտյալի վերաբերմունքը իր կատարած հանցանքի վերաբերյալ եւ ներման խնդրագիրը պայմանավորող այլ հանգամանքներ: Դատապարտյալը ինքը եւս պետք է հիմնավորի, ինչու պետք է իրեն ներում շնորհեն,  քննարկվելու են ուսումնասիրվող հանգամանքները՝ դա դատապարտյալի անձն է,  կատարած հանցանքի վերաբերյալ վերաբերմունքը, դրսեւորած վարքագիծը, ռեցեդիվի առկայությունը, առողջական վիճակը, ինչպես նաեւ այն հանգամանքը, արդյոք նախկինում դատապարտյալը օգտվել է քրեական օրենսգրքով ամրագրված այնպիսի ինստիտուտներից, ինչպիսին են ներումը, համաներումը, կամ վաղակետ ազատ արձակելը»,- ասաց Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Սուրեն Քրմոյանը:  Ի դեպ, նախագծով սահմանվել է նաեւ մերժելու դեպքում, նոր խնդրագրեր ներկայացնելու ժամկետները: Նոր միջնորդություն կարող են ներկայացնել մեկ տարի հետո, երբ բացառիկ որեւէ հանգամանք չկա: