Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համ ջահել մնալ ես ուզում, համ՝ դառնալ իմաստուն ծերունի» (տեսանյութ)

Քաղաքականություն
tiI4VKudcuk

ԱԺ-ում այսօր «Միջհամայնքային միավորումների մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ քննարկմանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդեւան Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց, որ, թեեւ, հանձնաժողովը կողմ է քվեարկել այս նախագծին՝ ի շնորհիվ իշխանական կոալիցիայի ձայների առավելության, սակայն իրենց խմբակցությունը դեմ է եղել. «Ես չեմ հասկանում սահմանադրական այս օրենքի ընդունման շտապողականությունը: Ուզում եմ հիշեցնել Պարույր Սեւակի հայտնի խոսքերը՝ «Բեղերը քեզ քիչ են թվում, ուզում ես մորուք ունենալ, համ ջահել մնալ ես ուզում, համ՝ դառնալ իմաստուն ծերունի»: Այս երկու տողը բավարար է օրենքի ընդունման իմաստով »: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում դիմեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին՝ կոչ անելով այս նախագիծը չդնել քվեարկության, քանի որ այն լի է հակասություններով եւ որի հրատապությունը այս ամբիոնից նա որեւէ կերպ չի կարողացել բացատրել. «Եթե մենք դեռ չենք ավարտել համայնքների խոշորացումը ու դեռ չունենք գոնե մեկ հաջողված խոշորացման պատմություն, դուք բերում եք նման նախագիծ: Ես համաձայն եմ իմ գործընկերոջ հետ՝ դուք համայնքներում փորձում եք ստեղծել ՀՀԿ քաղաքական մոնոպոլիա: Այսպես ասած՝ ձեր սիրած կայուն մեծամասնությունը տեղափոխել նաեւ համայնքային հարթակ: Այս նախագիծը, ինչպես նշում են շատ համայնքապետեր, կործանելու է համայնքները, քանի որ խոշորացումից հետո, դեռ չեն կարողանում գալ կայունության վիճակի: Կոչ եմ անում խորհրդարանական մեծամասնությանը՝ ունենալ քաղաքացիական խիզախություն ձեր Կառավարությանն ասելու՝ հետ տանելու այս նախագիծը եւ չդնել քվեարկության: Եթե դրվեց քվեարկության, ապա մենք դեմ ենք քվեարկելու»: