Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկսվել է ՀՀ նախագահի ինստիտուտի համալիր նսեմացման գործընթաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
edmon

ԱԺ-ում այսօր «Ներման մասին» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթում հիշեցրեց Հռոմի պապի քայլը, երբ նա գնացել էր բանտախուց ու ներել էր նրան, ով իր վրա կրակել էր. «Հռոմի պապից որեւէ մեկը ներում չէր խնդրել: Քրիստոնեության մեջ կա նաեւ՝ եթե պիտի աղոթես, ապա նախապես արդեն ներիր: Ամանորից առաջ կամ Ամանորին բոլորը բոլորին ներում են: Սա մարդկային է ու իրավունքը չի կարող չծառայել մարդկայինին: Եթե դատապարտյալը կարող է դիմել ներման համար, սակայն դա չի նշանակում, որ առանց դիմելու, նա չի կարող ներվել: ՀՀ նախագահը, ըստ էության, ներում է բոլորիս անունից՝ ՀՀ անունից: Սա մարդասիրական քայլ է: Ներկայացված փաթեթը թերի է»: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց՝ եթե ՀՀ նախագահի նկատմամբ նման վերաբերմունք պետք է լինի, ապա կարող էինք ընդհանրապես այդ ինստիտուտը Սահմանադրությունից դուրս հանել, վարչապետն էլ ամեն ինչ որոշեր. «Ինձ մոտ տպավորություն է, որ սկսվել է ՀՀ նախագահի ինստիտուտի համալիր նսեմացման գործընթաց»: Նա անհամաձայնություն հայտնեց մյուս պատգամավորների այն առաջարկների հետ, թե դատվածությունն էլ կարելի է հանել ներման խնդրագրով կամ մեկ այլ առաջարկ՝ ընդհանրապես խնդրագիր չներկայացվի. «Ես կարծում եմ, որ խնդրագիրը պարտադիր է, որպեսզի օրենքով բոլոր հանգամանքները քննարկվեն: Դատվածություն հանելն էլ սխալ կլինի, եթե քաղաքացին ունի դատվածություն, սակայն թեկուզ ներվել է, եւ քաղաքացին, որը դատվածություն չունի, պետք է տարբերվեն»: Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում խոսեց մեկ օրինակի վրա. «Ասենք՝ մարդը դատվել է բռնաբարության հոդվածով, վարչապետը՝ ինչ-ինչ հանգամանքներից ենելով որոշում է ներել նրան, քանի որ, ասենք, նա ընտրություններին իրենց ձայն է բերել: Կամ հակառակը՝ նրան ներում չենք շնորհում, քանի որ ընտրություններին մեզ ձայն չի բերել: Հիմա, ասենք, վեճը հասել է ՍԴ, ՍԴ-ն ի՞նչն է վիճարկելու՝ էդ մարդու բռնաբարելը կամ չբռնաբարելը հակասում է Սահմանադրությանը, թե ո՞չ: Այսինքն, ՍԴ խնդրո առարկան ի՞նչն է լինելու, ի՞նչն է քննելու: Աննորմալ մոդել եք բերել: Այսինքն, ՀՀ նախագահի ձեռքից փաստացի որոշում կայացնելու լիազորությունը վերցվում է: Պարոն Թովմասյան, հենց հիմա ձեր իսկ գրած Սահմանադրությունը օրենքով խախտվում է»: