ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՍԿԵ ՍԱՐԵՐ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԹիվ 37 ընտրատարածքն ընդգրկում է Սիսիանի եւ Գորիսի տարաշրջաններն ամբողջությամբ: Առաջիկա ԱԺ ընտրություններին պատգամավորական մանդատին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել երկու թեկնածու` ՀՀԿ-ն ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը (Սերժ Սարգսյանի եղբայրը- խմբ.) եւ անկուսակցական Սամվել Հարությունյանը, որն ի դեպ, ընդգրակաված է նաեւ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում:
Քարոզարշավի առաջին իսկ օրվանից Ալեքսանդր Սարգսյանը շրջում է գյուղեգուղ եւ ներկայացնում իր նախընտրական ծրագրերը: Թեկնածուի խոսքով ինքը ոսկե սարեր չի խոստանում, սակայն կանի հնարավորին ամեն ինչ, որ լուծվեն մարդկանց սոցիալ տնտեսական մինիմալ խնդիրները: «Ես չեմ եկել ամպագորգոռ խոստումներ տալու, ես գործարար մարդ եմ եւ գործով կապացուցեմ թե ով եմ ես»,- Սիսիանի տարածաշրջանի գյուղական համայնքների բնակչության հետ հանդիպումների ժամանակ նշում է Ալեքսանդր Սարգսյանը:
«Սյունի» ՀԸ
Սիսիան