Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Բարսեղյանը մեղավոր է, ապա կպատժվի. ԵՊՀ դասախոսական կազմ (տեսանյութ)

Հասարակություն
SEMsPfNGKP8

ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի դեկանն ու ամբիոնների վարիչները Գևորգ Բարսեղյանի հետ կապված լրատվամիջոցների հրապարակումները համարում են ապատեղեկատվություն։ Նրանք նշում են, որ , եթե պրն Բարսեղյանը մեղավոր է , ապա կպատժվի։ Հիշեցնենք, որ Գևորգ Բարսեղյանի գործը  դատախազությունում է։ Ռոմանագերմանականի ղեկավարությունը մեղադրում է տեղեկատվությունն առաջինը հրապարակած կայքին՝  ապատեղեկատվություն  տարածելու համար։ Իսկ այն, որ դա կապված է դեկանի ընտրությունների հետ, ամբիոնի վարիչները ծիծաղելի են համարում, ասելով, որ հաջորդ ընտրությունները մեկ տարի հետո են անցկացվելու։ Գևորգ Բարսեղյանն այժմ շարունակում է իր աշխատանքը։ Նա լրագրողներին մեկնաբանություն չի տալիս։ Այսօր նախատեսված ուսանողների ցույցը չեղարկվել է անձամբ իր խնդրանքով