Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից (տեսանյութ)

Հասարակություն
28308196_10209247118654655_3l74907596_n

1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհաշատ պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները: Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին բուսաբանական այգու տնակային ավանում, սողանքների պատճառով թեքված տնակում բնակվող ընտանիքի մասին է: Ընտանիքի ավագ որդին՝ 14-ամյա Մկրտիչը երազում է նկարիչ դառնալ:  Որպես նախաբան ասեմ, որ պատանի նկարչի աշխատանքներից մի քանիսի՝ օրերս մեր ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարները մեծ արձագանք գտան, և հիացմունքի բազմաթիվ խոսքեր հնչեցին: Իրոք, նրա ստեղծագործությունները դիտելիս պարզապես անհնար է անտարբեր մնալ և չհիանալ պատանի նկարչի տաղանդով: Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: