ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԿՄՏՆԵՆ ՆԱԵՎ ԸՄԲԻՇՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առայժ մրցագորգեն դուրս գալիս կանայք, իսկ տղամարդիկ պայքարը կսկսեն վաղվանից: Առաջինը մրցագորգդուրս կգան հունահռոմական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ Բուլղարիա է մեկնել այսպիսի կազմով` 55կգ Աշոտ Խաչատրյան, 60կգ Խոսրով Մելիքյան, 66կգ Արման Ադիկյան, 74կգ Արսեն Ջուլֆալակյան, 84կգ Դենիս Ֆորով, 96կգ Արման Գեղամյան, 120կգ Յուրի Պատրիկեեւ:
Ցավոք, ստացած լուրջ վնասվածքի պատճառով առաջնությանը չի մասնակցի 2006թ. Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը: Հավաքականի կազմում չէ նաեւ նախորդ տարվա չեմպիոն Կարեն Մնացականյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ընդգրկված են 55 կգ Միհրան Ջամբուլյանը, 60 կգ Արտյոմ Նալբանդյանը, 66 կգ Ժիրայր Հոհաննիսյանը, 74 կգ Ռուսլան Կոկաեւը, 84 Վադիմ Լալիեւը, 96 Շամիլ Գիտինովը եւ գերծանր քաշային Ռուսլան Բասիեւը: Հավաքականը գլխավորում է Հրանտ Ենոքյանը: