ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՀԱՋՈՂՎԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղ առավոտից Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Մյասնիկյան համայնքում հնչում էր երաժշտություն:
«Լինելու է հատուկ հանդիպում, -ասում էին գյուղացիները, -պետք է արժանավայել ընդունենք ու հատուկ հարգանքի արժանացնենք ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին»: Այդպես էլ եղավ,ամեն ինչ սկսվեց եւ ավարտվեց նախատեսված ծրագրով:
Դհոլ- զուռնայով, աղ ու հացով դիմավորեցին վարչապետին, ուշադիր լսեցին, երբ գյուղապետը ներկայացրեց ՀՀԿ ծրագրերը, իսկ Սերժ Սարգսյանը հայտնեց գյուղացուն գյուղատնտեսական աշխատանքների ճիշտ եւ առանց խնդիրների կազմակերպման համար աջակցելու իր պատրաստակումությունը:
Չնայած, որ Սերժ Սարգսյանը գյուղացիներին խնդրեց իրենց անհանգստացնող հարցերը գյուղապետի կամ մարզպետարանի միջոցով գրավոր ներկայացնեն իրեն, այնուամենայնիվ, գյուղի տարեցներից մեկն առավել ակտիվություն եւ համառություն ցուցաբերելով մոտեցավ խոսափողին ու Վարչապետից փորձեց ճշտել, որքանո՞վ է արդարացի, երբ ինքը քրտնաջան աշխատելով, անասնապահւթյամբ զբաղվելով ու իր երեխաներից ու թոռներից կտրելով մեկ լիտր կաթը վաճառում է այն գնով, որով կարելի է գնել ընդամենը 0,5 լիտր ջերմուկ: Սերժ Սարգսյանն, իհարկե, ընդունեց պապիկի դժգոհությունը եւ նկատեց, որ դա այնքան էլ արդարացի չէ ու վերջինիս հուսադրեց, ասելով, որ արդեն բավականին առաջնթաց է, որ «Քեզ հաջողվեց կանգնել իմ կողքին ու ինձ հետ անմիջական խոսել»:
Ըստ վարչապետի` այդ անհնար կլիներ Սովետական Միության ժամանակ: