Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՆՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՉՔՆ ԷԼ ԵՆ ՀԱՆՈՒՄ

Մարզեր

Արմենտելի Կապանի բիզնես միավորի բաժանորդների զանգերը վերջին ժամանակներում ակտիվացել են, սակայն ոչ լավ նպատակով։ Չեն դադարում բողոքները վատ հեռախոսակապի պատճառով։ Բաժանորդները նյարդայնանում են անորակ հեռախոսակապից, իսկ աշխատակիցները՝ բաժանորդների բողոքներից։Միանգամից որ§է հեռախոսահամար հավաքել հնարավոր չէ։Կապանում արդեն երկու տարի է թվային կապ է անցկացվում։ Դրանից կապի որակն ավելի է վատթարացել։

Արմենտելի աշխատակիցները արդարանում են, թե իրենց ամբողջ ուշադրությունը ս§եռել են շինարարական աշխատանքների վրա § ոչ հեռու ապագայում կունենանք անխափան կապ։ Առաջնային ցանցը արդեն պատրաստ է։Թվային կայանի առաջին բաժանորդները բիզնես միավորում լավագույն դեպքում կգրանցվեն երեք ամսից. սա տնօրեն Գրիշա Գրիգորյանի համեզմունքն է։ Պարզվում է վատ հեռախոսակապի վերջնագիծը դեռ չենք հատել։ Բիզնես միավորի տնօրենը ասում է, թե առաջիկայում կապի որակը ավելի կվատթարանա։ Մի քանի կայաններ միասին են գերծելու։

Թվայնացման աշխատանքները կսկսվեն երեք ամսից, սակայն դրանով գործը չի ավարտվում։ Մինչ§ վերջին բաժանորդի կապը թվայնացվի կտ§ի մեկ տարի։

Կապանի «Սոսի» հը