Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանն արտաքսում է ԱՄՆ 60 դիվանագետի և փակում Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
Lavrov-1287903

Ռուսաստանն արտաքսում է ամերիկացի 60 դիվանագետների և փակում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այս րոպեներին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է մեր նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլերը: Դրանք ներառում են նույն թվով դիվանագետների արտաքսում և մեր որոշումը՝ հետ կանչել Սանկտ պետերբուրգում գլխավոր հյուպատոսություն տեղակայելու համաձայնությունը»,- հայտարարել է Լավրովը: