«2016- ի ապրիլին մենք մի քիչ ծեծվել ենք» Վովա Վարդանով (տեսանյութ)
Պատերազմի հարցով բնակչությանը ստել չի կարելի. «էդ ռաունդում, որը մենք սխալվելով անվանում ենք ապրիլյան պատերազմ, ավելի շատ աչոկներ մերձկասպյան թուրքերն են հավաքել, կամ ժողովրդի լեզվով ասած մենք մի քիչ ծեծվել ենք»,- ասում է հետախույզ Վովա Վարդանովը: Երկու տարի առաջ ապրիլյան պատերազմում հայկական կողմը 100 զոհ ունեցավ։ Մարդկային կորուստներից զատ հայկական կողմը 800 հեկտար տարածք զիջեց: Վովա Վարդանովը ապրիլյան պատերազմը համարում է մեր հետախուզության բացթողումը «Մեր գլխավոր շտաբը կարող էր լավ տեղեկացված լինել, իսկ եթե իրան բերում են ու ասում են կարա սենց լինի, կարա նենց լինի, էդ նշատանակումա, որ անալիտիկ կենտրոնը կամ բավարար տվյալներ չուներ կամ էլ բավարար աշխատողներ չուներ խելքը գլխին, որ իրանք կարանային ճիշտ եզրակացություն անեին»: Չնայած կորստին ժողովուրդն իրեն պարտված չի զգում, ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի քառօրյան նաև դրական արդյունքներ է տվել. «էն օգուտը տվեց մեզ, որ բանակի հարցում արագ ստափվելու հիմք տվեց, եկեք սթափվենք էս ի՞նչ եք անում, բենզի՞ն եք թալանում, զինվորի ուտելի՞քն եք գողանում»: Հետախույզը նույնպես փոփոխություններ է նկատում. «եթե առաջներում մեր դիտարկման սարքերը մարդու աչքի հնարավորությունից շատ քիչ էր տարբերվում, հիմա սարքերը թույլ են տալիս մի քանի կիլոմետր դիտարկում անել, էսօր թուրքական ուժերի կուտակումները առաջնագծին մոտ անհնար են, իրենք ստիպված են լինելու իրենց ուժերը 4-10 կմ հեռու կուտակել»: Համաքաղաքացիներից շատերի կարծիքով առաջնագծում ամենակարևորը ռազմական ոգին է, այլ ոչ տեխնիկան. «Կարևորը զինվորի դուխնա»- մեզ հետ զրույցում ասում են նրանք: Այնուամենայնիվ հարցման մասնակիցները արցախյան հիմնախնդրի կարգավորմանը թերահավատորեն են մոտենում: Ի դեպ, պաշտոնական կողմը վստահեցնում է, որ արդեն դասեր է քաղել ապրիլյան պատերազմից եւ այն չի կրկնվի։