Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե չեն միավորվում, ուրեմն բոլորին Սերժն է ուղղորդում» (տեսանյութ)

Քաղաքականություն
azatutynan-hraparak

Ազատության հրապարակում 12 օր է  շարունակվում  նստացույցը՝ ընդդեմ    Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության։ «Կիսաճորտատիրական ենք համարում այս մասը, որը գալիս լսում, ու գնում են, իսկ Ազատության հրապարակից դուրս համարվում է ճորտատիրական Հայաստան, ովքեր վախենում են գալ եւ իրենց տերերի մասին բան խոսեն եւ պահանջեն իրենց տերերին հեռացնենք»,- ասում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:  Նա բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ է անում միանալ Հանուն Հայաստան պետության ճակատին, որը հայտարել է խաղաղ անհնազանդության  մասին. «Եթե չեն միավորվում, ուրեմն բոլորին Սերժն է ուղղորդում»:     Ազատության հրապարակում նստացույց անողները համոզված են  երկիրը ծանր սոցիալ-տնտեսական վիճակից կարող է դուրս գալ միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն այլեւս չշարունակի պաշտոնավարել: «Շատ դառը վիճակում ենք ապրում, թոշակը որ ստանում եմ, հազիվ հաց ու պանրի է հերիքում:  Եթե ենթական գործողություն ցույց չի տալիս, ուրեմն՝ ժողովրդին թշնամին է»,- ավելացնում է  Սարգիս Մանուկյանը:   Տարբերակներից մեկը ժամանակավոր կառավարության  ստեղծումն է։ «Պետք է ժողովուրդը թելադրի, թե ում է ուզում տեսնել ժամանակավոր կառավարության մեջ»,- նշում է Վոլոդյա Ավետիսյանը:   Նստացույցի մասնակիցները չեն մոռանում  2016թ ապրիլյան քառօրյա  պատերազմի կորուստները։  86-ամյա  Սուրեն Մինասյանը՝ազատամարտիկների շրջանում հայտնի Անդրանիկ քեռին,  այդ օրերին որպես կամավոր եղել է սահմանին։  Նա նաեւ մեկնաբանում է Սերժ Սարգսյանի հայտարարությունները. Սերժ Սարգսյանի հետ շատ մոտիկ եմ եղել: Իրենց տանն եմ եղել, հաց ենք կերել, հարգանքով, պատվով ժողովուրդ են եղել: Բայց Սերժ Սարգսյանը ասում է՝ այդ քար ու թփի համար նորից պետք է պատերազմենք, ասում եմ՝ այո, որ անենք, այսքան չեն կոտորվի»:  Նա այսօր միայն մեկ բան է ուզում՝  խաղաղություն: