A
A
Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները ճամբար են խփել Վանաձորում (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր՝ ապրիլի 3-ին, Գյումրիից մեկնարկած քայլերթն ավարտել են Վանաձոր քաղաքում:Քայլարշավի մասնակիցները ճամբար են խփել Վանաձորում: Իսկ վաղն առավոտյան կշարունակեն քայլերթը : Փաշինյանը նշել է, թե կիսակառույց մի տարածք են գտել, որտեղ հիմնավորվել են՝ գիշերն անցկացնելու համար։ Ընդ որում, Փաշինյանը հայտնել է, թե նույնիսկ տեղյակ չեն, թե ում է պատկանում այդ կառույցը։ Այսօրվա ընթացքում ՔՊ անդամները 28400 քայլ են արել։
Նշենք, որ քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները:
Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: