Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂԲԸ ԿՀԱՎԱՔՎԻ ՀՈՒՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ

Մարզեր

Հայկական Սիսիան եւ հունական Նեա Զմիրնի քաղաքների միջեւ ձեւավորված եղբայրական հարաբերությունների շրջանակում երկօրյա այցով Սիսիանում էր Նեա Զմիրնիի պատվիրակությունը` փոխքաղաքապետ Բարիս Դրագուլիսի գլխավորությամբ:

2001թ. ապրիլին նշված քաղաքների միջեւ եղբայրության եւ համաձայնության պայմանագրի կնքումից հետո` անցած 6 տարվա ընթացքում կատարվել են փոխայցելություններ: Նեա Զմիրնիի քաղաքապետարանի կողմից Սիսիան քաղաքի նախադպրոցական, դպրոցական եւ առողջապահական հիմնարկներին հատկացվել է ավել քան 150 հազ. ամերիկյան դոլար արժողությամբ գույք եւ սարքավորումներ: Այս անգամ նվագարան նվիրաբերվեց Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցուն: Նախատեսվում է առաջիկայում Սիսիան ուղարկել 2 աղբահավաք մեքենա:

Հույն պատվիրակները ծանոթացան Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու պատմությանը, եղան Սիսիանի պատմության թանգարանում, Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում, Զորաց քարերում, պատմամշակութային այլ վայրերում, մասնակցեցին Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում իրենց պատվին կազմակերպված միջոցառմանը:

Առաջիկայում սպասվում է Սիսիանի պատվիրակության պատասխան այցը Հունաստան` Նեա Զմիրնիի քաղաքապետ, Սիսիանի պատվավոր քաղաքացի Եորղոս Քութելաքիսի հրավերով:

Սիսիանի «Սյունի» հը