Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Ակցիա ՀՀԿ գրասենյակի մոտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
--_YMvtCXkA

«Մերժի՛ր Սերժին»  նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության ճակատը» Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց են հավաքվել՝ թույլ չտալու Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում։ ՀՀԿ շենքի մոտ  ամբողջ շրջակայքում բազմաթիվ ոստիկաններ են, որոնք թույլ չեն տալիս  մոտենալ շենքին։ Հանրահավաքի մասնակիցները կրկին գունավոր գունավոր ճայթրուկներ վառեցին, սակայն ոստիկանական պատնեշը անցնել չստացվեց։ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը իր ելույթում նշեց. «Պետք է կանխենք նրա վարչապետությունը։ Նա գրեթե բոլոր ոլորտներում ձախողել է։ Չունենալով որևէ փաստարկ՝ թե ի՞նչու է ուզում մնալ։ Մի հեքիաթ են մտածել, ուզում են Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես դիվանագետ, բայց նա ձախողված գործիչ է , քանի որ մեկ գիշերում Հայաստանը մտցրել է ԵԱՏՄ, արդյունքում ունեցանք ապրիլյան պատերազմ, մարդկային և տարածքային կորուստներ։Այստեղ  բոլոր ճանապարհները փակված են, անվտանգության անհավանական միջցներ են գործադրում, որոնք բնականաբար  մեր հաշվին են։ Այստեղ հավաքվել ենք, որ ոչ ասենք Սերժին»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Նշենք, որ այսօր «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ԳՄ գործադիր մարմնի նիստն է, որտեղ քննարկվում է նոր վարչապետի հարցը։