Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ փողոցը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
u1CL5FS5SLw

ՀՀԿ շենքի մոտ  հավաքված ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ փողոցը։ Նրանք այս քայլով  պահանջում են, որ բացվի ոստիկանների կողմից փակված Մելիք Ադամյան փողոցը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել և մեքենաները շրջանցում են Տիգրան Մեծ փողոցը։ Ոստիկանների կողմից որևէ քայլ փողոցը բացելու ուղղությամբ դեռևս չի կատարվում։ «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները երթով շարունակում են ընդդեմ Սերժ Սարգյանի ակցիան: Նրանք երթով հասան Մաշտոցի պողոտա եւ այստեղ նույնպես նստեցին ճանապարհի բանուկ հատվածում: Նրանք վանկարկում են «Մերժիր Սերժին» եւ քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց, պայքարել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նշենք, որ ՀՀԿ-ի մոտ  շուրջ հավաքվել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները ՝ խոչընդոտելու  Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում։