Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհատականությունը մարդուն ի վերուստ է տրվում. Թամարա Գվերդցիթելի (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-9

Երգչուհի, դաշնակահար, դերասանուհի, երգերի հեղինակ Թամարա Գվերդցիթելին այսօր ելույթ կունենա երևանյան ունկնդրի առջև, որն իր խոսքով մեծ պատասխանատվություն է, որովհետև,Երևանը երաժշտական մեծ մշակույթ ունեցող քաղաք է»,- ասում է նա։  Նա հիշեց այն հանդիպումները, որոնք ճակատագրական դարձան իր ստեղծագործական կյանքում։ Հիշեց, ինչպես 1970-ականներին Ռաֆայել Ղազարյանն իրեն ընդունեց «Մզիուրի» մանկական անսամբլ, որպես մեներգչուհի։ Միշել Լեգրանի հետ հանդիպումը, որի հրավերով նա մեկնեց Փարիզ և «Օլիմպիա» համերգասրահում տվեց իր առաջին մենահամերգը, երգչուհին ճակատագրի մեծ նվեր է համարում։ Համերգից հետո, Լեգրանը բեմից դիմեց բազմահազարանոց դահլիճին ու ասաց՝ «Փարիզ, հիշիր այս անունը»։  «Երբևէ չեմ մոռանա, թե փորձերի ժամանակ ինչպես էինք Լեգրանի հետ միասին, երկու ռոյալների վրա նրա հեղինակած երաժշտությունն ու Բախ նվագում»։ Թամարա Գվերդցիթելին Առնո Բաբաջանյանի երգերի լավագույն կատարողներից է համարվում։  «Երջանիկ եմ, -ասում է երգչուհին,- որ շփվել եմ տիեզերական տաղանդի տեր այդ մարդու հետ։ Պատկերացնում եք, 18-տարեկան աղջնակ էի, երբ առաջին անգամ տեսա նրան փորձի ժամանակ ու լսեցի «Նոկտյուրնը», նրա հիասքանչ կատարումը։ «Դերասանի համար, թերևս ամենակարևորը անհատականություն լինելն է։ Իսկ սա մարդուն ի վերուստ է տրվում,- ասում է ազնվական արմատներ ու արքայական անուն ունեցող Թամարա Գվերդցիթելին։