Նիկոլ Փաշինյան. «Փորձում ենք կապ հաստատել» (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շարժվում է Ֆրանսիայի հրապարակ: Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր հայտարարությունն է անում: «Եթե տեսնում եք որեւէ նախարարի, նախագահի կամ Սերժ Սարգսյանի ավտոմեքենան է, շրջափակեք այն, ինձ տեղյակ պահեք, ես հնարավորինս կարճ ժամանակահատվածում կգամ, եւ մենք իրար հետ այդ քաղաքացիական անհնազանդության գործողությունը կիրականացնենք»,-ասաց նա հեռախոսի համար հայտնելով: «Ես երեկ Հանրապետության Հրապարակում ասացի, որ Բաղրամյան պողոտայում իշխանությունները հնդկական կինո են նկարահանելու, եւ իսկապես իշխանության կազմակերպած սադրիչ խմբերը ինչ-որ բաներ էին ջարդուփշուր անում: Դա կազմակերպվել էր նրա համար, որ մեզ ներկայացնեն որպես սադրիչ խմբեր, որ մեր նկատմամբ ուժ կիրառվի: Մինչդեռ մենք ժամը տասին արդեն ավարտել էինք մեր հավաքը, տուն էինք գնացել, իսկ իշխանության կազմակերպված պրովոկացիան չստացվեց, եւ դա դարձավ անեկդոտի առարկա: Այսօր Սփյուռքից մեզ տասնյակ մարդիկ գրում են, որ հենց այսօր տոմս են առնում, որ գան Հայաստան: Փորձում ենք կապ հաստատել Սերժ Թանկյանի, Ազնավուրի եւ մյուսների հետ, որպեսզի կարողանանք համոզիչ փաստարկներ ներկայացնել, որ իրենք օր առաջ պետք է գան Հայաստան եւ իրենց ներկայությամբ իրականացնենք ժողովրդական անարյուն հեղափոխության խաղաղ ընթացքը»: