Վանաձոր. կան բերման ենթարկվածներ,վիրավորներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռի հեռուստաընկերություն
Էդվարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին բռնի կերպով նստեցնում է ավտոմեքենան:
Ցուցարարները փորձել են փակել Հայքի հրապարակը եւ հանդիպել ոստիկանների կոշտ դիմադրությանը: ՀՀ Ոստիկանության Լոռու մարզի Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ մի խումբ ոստիկաններ բռնի կերպով ավտոմեքենան են նստեցրել երթի մասնակից Արմեն Մայիլյանին: Բռնի գործողությունների ժամանակ Արմեն Մայիլյանը ստացել է մի շարք վնասվածքներ, վնասվել է նաեւ ոտքը՝ մեքենան նստեցնելու ժամանակ:
https://youtu.be/nDZ5uXTHKF4
Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել 5 քաղաքացիների: Նրանցի մեկին՝ Արմեն Մայիլյանին ոստիկանության Տարոնի բաժնից Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Մյուս քաղաքացիների մասին առայժմ տեղեկություններ չկան:
https://youtu.be/2J2aBqy_gEs
Ապրիլի 21-ին Վանաձորում ցուցարարներն իրենց անհնազանդությունն սկսեցին ավտոերթով:
Տասնյակ մեքենաներ մեկնարկեցին Հայքի հրապարակից եւ անցնելով քաղաքի գրեթե բոլոր փողոցներով կրկին վերադարձան հրապարակ: Այստեղ նրանց սպասող ցուցարարներին միանալով նրանք իրենց իրազեկման ակցիան շարունակեցին ոտքով: Բողոքի հիմնական ալիքը նրանք կբարձրացնեն երեկոյան 18-ին Հայքի հրապարակում:
https://youtu.be/Kf1WWE92Le8
Էդվարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին բռնի կերպով նստեցնում է ավտոմեքենան: