A
A
Ֆրանսիայի հրապարակի երթ դեպի Հանրապետության հրապարակ (տեսանյութ)
17.03 Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ միացավ Ֆրանսիայի հրապարակի ցուցարարներին։ Նրանք Իմ քայլը շարժման առաջնորդին դիմավորեցին Նիկոլ-Նիկոլ վանկարկումներով։ «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից։ Երթն ավարտվելու է Հանրապետության հրապարակում, որտեղ հանրահավաք է կայանալու։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հանրահավաքը չափազանց կարեւոր է լինելու։