Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարուսելներն անվտանգության դրական եզրակացություն են ստացել. ԱԻՆ

Քաղաքականություն
karusel

Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման: Դրանցից 47-ը գտնվում է Երևանում, 8-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննություններն ընթացքի մեջ են, և արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն: Դրական եզրակացություն են ստացել նաև երեխաների սիրելի ժամանցավայրերից մայրաքաղաքում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ» այգու կարուսելները: Ատրակցիոնները հիմնականում սեզոնային են, և ﬔծ մասը ցուրտ եղանակին չի շահագործվում, սակայն որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կարուսելները տարեկան առնվազն ﬔկ անգամ ենթարկվում են պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության: ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017 թվականին իրականացրած ստուգուﬓերի արդյունքում անսարքություններ չեն հայտնաբերվել: Ստորև ներկայացնում ենք նաև 2018թ. ընթացքում փորձաքննության ենթարկված ատրակցիոնների ցանկը: