Ռուբեն Ջաղինյանը` Հյուսիսային պողոտայի իր բնակարանների եւ «Հանրայինի» գրավադրված շենքի մասին.Aravot.am
Խորհրդարանում, 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ հրապարակումներին, Հանրային հեռուստաընկերության շենքը գրավադրված է. ընկերությունը վարկեր է վերցրել։ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պատգամավորի հարցին պատասխանեց`ընկերությունը 1,5 միլիարդ դրամի վարկ ունի, որը ընթացակարգային դրույթներով փակում է. «Ցավում եմ, որ չեմ կարող տոկոսի մասին պատասխան տալ»: Վահե Էնֆիաջյանը շարունակեց իր գործընկերների սկսած հարցը`«Հ1»-ում երկու միլիարդ դրամի չարաշահումների մասին: Ո՞վ է այդ չարաշահման մեղավորը, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու `հարցրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին. «Որպես փաստ ներկայացված է, որ ձեր գործունեության պատվերների շուրջ 75%-ը տրված է «Շարմ» հոլդինգին, որի 50% բաժնետերը Դուք եք հանդիսանում: Մամուլում հրապարակում կա նաեւ, որ Հյուսիսային պողոտայում երկու բնակարան եք գնել»: Ռուբեն Ջաղինյանը սրտնեղեց` պատգամավորները հարցադրումներ են անում առանց լսելու պատասխանները։ Խոսքը երկու միլիարդին վերաբերվող չարաշահումների մասին է: «Դուք ինձ ընդհանուր հարցեր եք տալիս բնակարանների մասին, ես իմ բնակարանները գնել եմ մինչ այն, ինչ զբաղեցրել եմ… ես չեմ կարա յուրաքանչյուր ասեկոսներին էստեղ պատասխանեմ»: Շարունակությունը՝ այստեղ