Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չեմ կարծում, որ մեկ ու կես ամսում թռչելու ենք, սակայն գրեիք ձեր ակնկալիքը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled5

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Կառավարության ծրագրի քննարկմանն արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ու դիմելով Կառավարությանն` ասաց. «Դուք եղեք Կառավարություն, բայց ոչ երբեք հեղափոխական կոմիտե։ Իմ գնահատականները բացառապես կլինեն քաղաքական ու որեւէ անձնական երանգներ պետք չէ փնտրել։ Ծրագիրը ներառում է նպատակներ, երազանքներ, սակայն ոչ քաղաքական ծրագիր։

Չկա գործիքակազմ, չկան ժամկետներ ու ակնկալվող արդյունքներ, ըստ այդմ` քաղաքական պատասխանատվություն։ Ասում էիք` թռիչքային զարգացում, մենք ձեզ փոխանցել ենք 7,4 տոկոս տնտեսական զարգացում։ Ես չեմ կարծում, որ մեկ ու կես ամսում թռչելու ենք, սակայն գրեիք ձեր ակնկալիքը տնտեսական զարգացման, թեկուզ գրեիք մեկ տոկոս տնտեսական աճ։ Հանքարդյունաբերության մասին ոչ մի խոսք չկա, մինչդեռ հենց դրա շնորհիվ էր լինելու նոր աշխատատեղերի ստեղծումը։ Ինչ է, կարծում էիք` խոշոր եղջերավորները պետք է եռակի կաթնատվություն ապահովեի՞ն հեղափոխության ոգով։ Իրանի մասին ծրագրում ասված է այնքան, ինչքան ասված է, ասենք՝ Հնդկաստանի մասին։ Սուրճի սեղանի շուրջ զրույցների հավաքածու է, ոչ թե ծրագիր։

Ձեր նշած երջանիկ քաղաքացին արժեքային ի՞նչ դավանանք պետք է ունենա։ Հայագիտության զարգացման մասին գրված է զրո բառ կրթության բաժնում։ Օրինակ, հետաքրքիր է, եկեղեցու պատմություն եւ ռազմահայրենասիրական առարկաներ լինելո՞ւ են, թե ոչ։ Խոսք անգամ չկա սահմանամերձ համայնքների մասին, նրա անվտանգության բարձրացման մասին։ Սփյուռքի հատվածում ոչ մի խոսք սիրիահայության մասին։ Ինչքան էլ տարաձայնություններ ունենամ, սակայն իմ երկրի կառավարությանը հաջողություն եմ մաղթում»: