Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արի տունը»՝ փող մսխելու միջոց (տեսանյութ)

Քաղաքականություն
mediakentron

Սփյուռքի նախարարությունը փոխում է մարտավարությունը՝ անցում կատարելով ինտեգրացիոն քաղաքականության: Նախարարության ներկայիս աշխատակազմի գնահատմամբ՝ նախկինում սփյուռքին դիտարկել են մատների արանքով, մինչ դեռ այն, բացի ֆինանսական աջակից լինելուց, ունի նաև մեծ ներուժ: «Մենք սփյուռքին պետք է ներգրավենք ոչ միայն բարեգործական և զբոսաշրջային շրջանակներում, այլ պիտի ներգրավենք հենց Հայաստանի հիմնական խնդիրների, զարգացման գործընթացում»,-ասում է ՀՀ սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Ըստ փաստաբան Տիգրան Սարգսյանի՝ ոչ միայն  սփյուռքահայերին է պետք ներգրավել հայաստանյան կյանքի մեջ, այլ նաև պետք է Հայաստանը դուրս գա արտաքին աշխարհ՝ օգտվելով սփյուռքի հնարավորություններից: Սա իրականացնելու համար անհրաժեշտ են կառավարման համահայկական ուժեր, որոնք չեն կառավարվի Հայաստանի Հանրապետության օրենքներով: «Որպես ինքնուրույն, անկախ սուբյեկտներ, Հայասատանի Հանրապետությունը, Արցախը և սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախ պետք է համաձայնագրի նման փաստաթուղթ ստորագրեն որպես հավասար կողմեր և ստեղծեն վերպետական կառավարման ինստիտուտներ»: Արևելագետ Արաքս Փաշոյանի պնդմամբ՝ այսօր դաշտում որևէ հստակ հայեցակարգ գոյություն չունի, թե  ինչպես պետք է իրականանան Հայաստան-սփյուռք հարաբերությունները: «Սփյուռքի նախարարությունը պետք է դառնա այն միջնորդը, որը ձեռնպահ կմնա տուրիստական բոլոր ծրագրերից՝ «Արի տուն» և այլն: Եթե մենք հայացք գցենք Հայաստան-սփյուռք գիտաժողովներին, կտեսնենք, որ սա փողեր մսխելու և ցուցադրական միջոցառումներ անելու գործողություններ են եղել: Այսինքն՝ Սփյուռքի նախարարությունը պիտի միայն միջնորդություն ստեղծի համագործակցությունը շոշափելի, առարկայական դարձնելու համար»:     շշ