A
A
ԱԳՆ-ն այլևս լրագրողներից «թաքուն» չի մնա (տեսանյութ)
Փոխարտգործ նախարար Ռուբեն Ռուբինյանը մինչ Կառավարության շենք մտնելը լրագրողների հարցերին ի պատասխան նշեց, որ արտաքին վեկտորում քաղաքականությունը կտրուկ փոփոխությունների չի ենթարկվելու: «Ա1+»-ի դիտարկմանը, որ մինչ այս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը լրագրողների համար «թաքուն» է գործել, Ռուբեն Ռուբինյանը նշեց. «Լրագրողներից թաքուն չի մնա այլևս, բացառությամբ որոշ հարցերի, որոնք պետք է թաքուն նման»: