Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խարամը քամու միջոցով անարգել տարածվում է քաղաքում (տեսանյութ)

Մարզեր
safe_image

Ձմռան ամիսներին ճանապարհները ձյունից մաքրելու և անցանելի դարձնելու նպատակով Ալավերդու համայնքապետարանը աղ ու խարամ է փռում քաղաքում: Խարամը մետաղների հալման ժամանակ ստացվող հալույթ է, որը վտանգավոր է մարդկանց առողջության համար: Այն իր մեջ պարունակում է թույլտարելի չափը գերազանցող կապար, մկնդեղ, քրոմ: Խարամի՝ թունավոր ու վտանգավոր լինելու փաստը այն աստիճան է անտեսվում, որ դրա կույտերը ձմռանից սկսած շարունակում են թափված մնալ Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին: Իսկ խարամը քամու միջոցով անարգել տարածվում է քաղաքում: