A
A
Երկու տարի անց «Սասնա ծուռը»՝ իր տանը (տեսանյութ)
Երկու տարի անց առաջին լուսաբացը սեփական օջախում՝ հարազատների ու ընկերների կողքին: «Սասնա ծռեր» խմբի անդամ գյումրեցի Արամ Հակոբյանը մի վայրկյան անգամ չի ափսոսում, որ շուրջ երկու տարի ընտանիքի հետ չի անցկացրել: Ասում է՝ հանուն հայրենիքի է այդ քայլին գնացել: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին 500 հազար դրամ գրավի դիմաց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանն ազատ արձակվեց կալանքից: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը: